Մեր մասին
Շարունակական և լրացուցիչ կրթության բաժինը համակարգում է մասնագիտական զարգացման և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության գործընթացները ոլորտի մասնագետների, համալսարանի աշխատակիցների, ուսանողների և շրջանավարտների համար։
Մեր նպատակն է համալսարանի գիտելիքն ու մասնագիտական ներուժն ուղղել ոլորտային փոփոխություններին, նոր տեխնոլոգիաներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան արդիական, կիրառական ու հասանելի կրթական ծրագրերի մշակմանը և իրականացմանը։
Մեր գործունեության ուղղությունները
Բաժինն իրականացնում է՝
քաղաքաշինության ոլորտի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ,
համալսարանի մասնագիտական ուղղություններով վերաորակավորման ծրագրեր,
կարգավորվող մասնագիտական գործունեությանն առնչվող կրթական ծրագրեր,
կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ,
համալսարանի ակադեմիական և վարչական կազմի կարողությունների զարգացման անվճար ծրագրեր,
ուսանողների թվային, լեզվական և մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված անվճար դասընթացներ։
Մեր մոտեցումը
Կրթական ծրագրերը մշակվում և պարբերաբար արդիականացվում են՝ հաշվի առնելով իրավական ու ոլորտային պահանջները, տեխնոլոգիական զարգացումները, գործատուների կարիքները և մասնակիցների հետադարձ կապը։
Դասընթացներում ներգրավվում են համալսարանի փորձառու դասախոսներ, ոլորտի փորձառու մասնագետներ և հրավիրված փորձագետներ։ Ուսուցման ընթացքում համադրվում են տեսական գիտելիքը, գործնական փորձը և ժամանակակից թվային գործիքների կիրառումը։
Բաժինը համագործակցում է պետական մարմինների, մասնագիտական կազմակերպությունների, գործատուների, հիմնադրամների և միջազգային գործընկերների հետ։ Autodesk ընկերության հետ ակադեմիական գործընկերության շրջանակում զարգացվում են նաև ճարտարապետաշինարարական ոլորտի ժամանակակից թվային տեխնոլոգիաներին առնչվող կրթական հնարավորություններ։
Գիտելիքով կառուցենք մասնագիտական ապագան: