Ռիելթորական գործունեություն
Նպատակ
Կրթական ծրագրի նպատակը անշարժ գույքի և ռիելթորական գործունեության ոլորտում մասնակիցների մասնագիտական իրավական և գործնական կարողությունների զարգացումն է՝ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Այն միտված է իրավական կարգավորման, կադաստրային և տարածական տվյալների, շուկայի վերլուծության վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը, ինչպես նաև գործարքների կազմակերպման, ռիսկերի կառավարման և ժամանակակից թվային գործիքների կիրառման հմտությունների ձևավորմանը։
Վերջնարդյունքներ
Ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան կիրառել ռիելթորական գործունեությունը կարգավորող օրենսդրությունը և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպել անշարժ գույքի գործարքների ամբողջ գործընթացը՝ բանակցությունից և պայմանագրերի կազմումից մինչև պետական գրանցում, իրականացնել անշարժ գույքի շուկայի վերլուծություն, ուսումնասիրել կադաստրային և տարածական տվյալները, կիրառել GIS/ԱՏՀ և այլ թվային գործիքներ մասնագիտական գործունեության ընթացքում, բացահայտել և կառավարել գործարքային ռիսկերը՝ կիրառելով արդյունավետ հաղորդակցման, մարքեթինգային և բանակցային հմտություններ, պատրաստվել Կադաստրի կոմիտեի կողմից անցկացվող ռիելթորի որակավորման քննությանը։
Թիրախային լսարան
Անշարժ գույքի ոլորտում գործունեություն սկսելու ցանկություն ունեցող անձինք և ոլորտում արդեն գործունեություն ծավալող մասնագետներ
Վկայական
Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում է հավաստագիր, որը օրենքով սահմանված հիմքով հնարավորություն է ընձեռում բարձրագույն կրթություն չունեցող անձանց մասնակցելու Կադաստրի կոմիտեի կողմից անցկացվող ռիելթորի որակավորման քննությանը։
Զեղչային քաղաքականություն
ՃՇՀԱՀ աշխատակիցները, ուսանողները, ինչպես նաև «Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիա» ՀԿ-ի անդամները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 10% զեղչով։
Կրթական ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում: