Անցնել բովանդակությանը

ԱԹՍ-ով օդային հանութագրում, ֆոտոգրամետրիկ տվյալների մշակում և կիրառություն

Նպատակ

Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել ԱԹՍ-ների անվտանգ և արդյունավետ շահագործման, օդային հանութագրման պլանավորման և իրականացման, ֆոտոգրամետրիկ տվյալների մշակման, ստացված տարածական արդյունքների գնահատման և տարբեր մասնագիտական խնդիրների լուծման համար դրանց կիրառման տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա ընտրել և նախապատրաստել ԱԹՍ-ն՝ ըստ նախատեսվող աշխատանքի և նկարահանման պայմանների, պլանավորել և անվտանգ իրականացնել ԱԹՍ-ով օդային հանութագրում՝ սահմանելով թռիչքի և նկարահանման անհրաժեշտ պարամետրերը, իրականացնել գետնային հենակետերի (GCP) տեղադրում և կոորդինատավորում GNSS տեխնոլոգիաներով և կիրառել դրանք ֆոտոգրամետրիկ մշակման ընթացքում, մշակել ԱԹՍ-ով ստացված տվյալները Agisoft Metashape ծրագրային միջավայրում և գնահատել մշակման հիմնական որակական ու ճշտության ցուցանիշները, ստանալ և արտահանել հիմնական ֆոտոգրամետրիկ արդյունքները՝ օրթոֆոտոհատակագիծ, կետային ամպ, թվային մակերևույթի և ռելիեֆի մոդելներ (DSM/DTM) և եռաչափ մոդել, ներմուծել և օգտագործել ստացված արդյունքները մասնագիտական ծրագրային միջավայրերում, այդ թվում՝ AutoCAD և Autodesk Civil 3D, կատարել ԱԹՍ-ով ստացված տարածական տվյալների հիման վրա չափագրական և հաշվարկային աշխատանքներ՝ որոշելով հեռավորություններ, մակերեսներ, բարձրություններ, պրոֆիլներ և ծավալներ, կիրառել ԱԹՍ-ով ստացված տարածական տվյալները տարբեր մասնագիտական խնդիրների լուծման համար՝ գեոդեզիայի, կադաստրի, քարտեզագրության, շինարարության, հանքարդյունաբերության և հարակից ոլորտներում։

Թիրախային լսարան

Գեոդեզիայի, կադաստրի, քարտեզագրության, շինարարության, հանքարդյունաբերության և տարածական տվյալների հետ աշխատող այլ ոլորտների մասնագետներ, ինչպես նաև ԱԹՍ տեխնոլոգիաների մասնագիտական կիրառմամբ հետաքրքրված անձինք։

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պաշտոնական վկայական:

Զեղչային քաղաքականություն

Կրթական ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում: