Անցնել բովանդակությանը

Ջեռուցման, օդափոխության և հովացման համակարգերի նախագծում դիզայներների և ճարտարապետների համար

Նպատակ

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել ջեռուցման, հովացման և օդափոխության (HVAC) համակարգերի նախագծման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ՝ զարգացնելով համապատասխան համակարգերի ու սարքավորումների ընտրության, նախագծային լուծումների մշակման և դրանք ճարտարապետական ու ինտերիերային նախագծերում ճիշտ ինտեգրելու հմտությունները։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան մշակել ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի կոնցեպտներ, ընտրել համապատասխան սարքավորումներ և բաղադրիչներ, կարդալ ու կազմել HVAC գծագրեր, ինչպես նաև հասկանալ և վերլուծել համակարգերի իրականացումը իրական նախագծերում և շինհրապարակում։

Թիրախային լսարան

Դիզայներներ, ճարտարապետներ, շինարարներ

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պաշտոնական վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների համար կկիրառվի  վարձավճարի  զեղչ՝ 10% -ի չափով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Դասավանդողներ

  • Սպարտակ Սարգսյան