Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ
Նպատակ
Դասընթացի նպատակն է պատրաստել ավտոճանապարհների, կամուրջների և թունելների նախագծման, շինարարության, շահագործման և կառավարման ոլորտներում մասնագիտական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված մասնագետներ՝ զարգացնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, շինարարական գործընթացների կազմակերպման, որակի վերահսկման և անվտանգության ապահովման կարողությունները։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին ուսումնառողները ձեռք կբերեն ավտոճանապարհների, կամուրջների և թունելների նախագծման, շինարարության, շահագործման և կառավարման ոլորտներում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու գործնական հմտություններ։ Կկարողանան կիրառել նախագծման ժամանակակից տեխնոլոգիաներն ու ավտոմատացված համակարգերը, կազմակերպել և վերահսկել շինարարական աշխատանքները, գնահատել ենթակառուցվածքների տեխնիկական վիճակը, ապահովել գործող նորմատիվատեխնիկական և անվտանգության պահանջների պահպանումը, ինչպես նաև մշակել մասնագիտական խնդիրների լուծման արդյունավետ և հիմնավորված տարբերակներ։
Թիրախային լսարան
Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում, Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ մասնագիտություններն ունեցող անձինք:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի վերաորակավորման վկայական:
Զեղչային քաղաքականություն
Կրթական ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Նմանատիպ դասընթացներ
Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն և կառավարում