Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն և կառավարում
Նպատակ
Մասնակիցներին տրամադրել ժամանակակից տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման, շինարարության, շահագործման և կառավարման ոլորտում։ Ծրագիրը միտված է զարգացնելու մասնակիցների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով համակարգային մոտեցում հիդրավլիկայի, ջրի մաքրման, կեղտաջրերի հեռացման, հիդրոտեխնիկական կառուցվածքների, պոմպակայանների, ինժեներական համակարգերի հաշվարկման, թվային գործիքների կիրառման և ոլորտի արդիական տեխնոլոգիաների օգտագործման ուղղությամբ՝ գործող նորմատիվային պահանջներին և ժամանակակից ինժեներական պրակտիկային համապատասխան։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան մեկնաբանել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման ու շահագործման հիմնական սկզբունքները, կատարել հիդրավլիկական հաշվարկներ և հիմնավորել նախագծային լուծումները, գնահատել ջրի մաքրման և կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիական գործընթացների արդյունավետությունը, նախագծել և ընտրել պոմպեր, պոմպակայաններ և հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնավորված լուծումներ, կիրառել EPANET ծրագրային փաթեթը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հաշվարկների և մոդելավորման համար, պլանավորել և կազմակերպել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շինարարական, շահագործման և վերակառուցման աշխատանքները, կիրառել համակարգերի ավտոմատացման ժամանակակից մոտեցումները, իրականացնել մասնագիտական խնդիրների լուծում՝ պահպանելով գործող նորմատիվատեխնիկական պահանջները և ինժեներական լավագույն փորձը։
Թիրախային լսարան
Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում, Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ, Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն, Ջերմագազամատակարարում և օդափոխություն, Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ մասնագիտություններն ունեցող անձինք:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի վերաորակավորման վկայական:
Զեղչային քաղաքականություն
Կրթական ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում: