Ավտոճանապարհային կամուրջների թռիչքային կառուցվածքների ժամանակավոր շարժական բեռնվածքներով բեռնավորման սկզբունքներ։ Լայնալան դասավորման գործակցի հասկացություն (ՀՀՇՆ 32-03.01-2024)
Նպատակ
2024 թվականի փետրվարից Հայաստանում գործում են "ՀՀՇՆ 32․03-01-2024․ Կամուրջներ և թունելներ" շինարարական նորմերը, որոնց կիրառման ոլորտն է ավտոճանապարհային ու երկաթուղային կամուրջների ու խողովակների նախագծումը։
Դասընթացի նպատակն է ծանոթացնել կամուրջների նախագծման ոլորտում գործնեություն ծավալող մասնագետներին ՀՀՇՆ 32․03-01-2024 "Կամուրջներ և թունելներ" շինարարական նորմերով նախատեսված նոր շարժական ժամանակավոր բեռնվածքների և նրանցով ավտոճանապարհային կամուրջների թռիչքային կառուցվածքների բեռնավորման նոր սկզբունքների հետ:
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք հնարավորություն կտան ինքնուրույն և նորմատիվ պահանջներին համապատասխան իրականացնել ավտոճանապարհային կամուրջների թռիչքային կառուցվածքների բեռնավորման, հաշվարկման և նախագծման հիմնական աշխատանքները՝ կիրառելով ՀՀՇՆ 32.03-01-2024-ի պահանջները և ժամանակակից ինժեներական մոտեցումները։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I և II կարգերի մասնագետներ,23 ծածկագրով մասնագիտություն՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Արտաշես Սարգսյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը