ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը
Նպատակ
Մասնակիցներին ներկայացնել ՀՀՇՆ 32.03-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի հիմնական դրույթները, դրանց կիրառման սկզբունքները և ժամանակակից մոտեցումները ավտոմոբիլային ճանապարհների նախագծման գործընթացում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ճանապարհների դասակարգմանը, նախագծային հիմնական տեխնիկական պարամետրերի ընտրությանը, հատակագծի, երկայնական և լայնական պրոֆիլների նախագծման սկզբունքներին, ինչպես նաև լեռնային ճանապարհների և ճանապարհային պատվածքների նախագծման առանձնահատկություններին՝ գործող նորմերի պահանջներին համապատասխան։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան մեկնաբանել և կիրառել ՀՀՇՆ 32.03-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի հիմնական պահանջները, տարբերակել և ընտրել ճանապարհների դասակարգմանը համապատասխան նախագծային լուծումները, ընտրել ճանապարհների հիմնական տեխնիկական պարամետրերը՝ ըստ գործող նորմերի, նախագծել ճանապարհի հատակագիծը, երկայնական և լայնական պրոֆիլները՝ նորմատիվ պահանջներին համապատասխան, կիրառել հորիզոնական կորերի, օձագալարների (սերպանտինների) և լրացուցիչ երթևեկելի մասերի նախագծման սկզբունքները, գնահատել ճանապարհային պատվածքների նախագծման համար անհրաժեշտ հիմնական ելակետային տվյալները և ընտրել հիմնավորված նախագծային լուծումներ, գործնական օրինակների միջոցով կիրառել նորմատիվ պահանջները ավտոմոբիլային ճանապարհների նախագծման ընթացքում։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I և II կարգերի մասնագետներ, 23-26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Էդուարդ Բեզոյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
Ավտոճանապարհային կամուրջների թռիչքային կառուցվածքների ժամանակավոր շարժական բեռնվածքներով բեռնավորման սկզբունքներ։ Լայնալան դասավորման գործակցի հասկացություն (ՀՀՇՆ 32-03.01-2024)