Անցնել բովանդակությանը

BIM տեխնոլոգիաների հիմունքներ

Նպատակ

Ներկայացնել շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) բնագավառում օգտագործվող հիմնական հասկացությունները և գործիքները, որոնք կիրառվում են ճարտարապետության, ճարտարագիտության և շինարարության (AEC) ոլորտներում, ինչպես նաև՝ BIM-ի դերն ու նշանակությունը շինարարական նախագծերի իրականացման արդյունավետության մեծացման գործում:

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնագետները կտիրապետեն BIM տեխնոլոգիաների հիմունքներին, մոդելների ստեղծման և կառավարման սկզբունքներին, կիմանան դինամիկ տվյալների վերլուծության և գործընթացների ավտոմատացման հիմնական մեթոդները, կկարողանան իրականացնել 4D (ժամանակացույց), 5D (արժեքների գնահատում) և 6D (շահագործում և սպասարկում) BIM մոդելավորում, կկարողանան աշխատել թիմային միջավայրում՝ կիրառելով BIM Collaboration գործիքները, կտիրապետեն տվյալների ստանդարտացման և IFC ֆորմատի միջոցով տվյալների փոխանակման սկզբունքներին։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 5-7, 9-11, 13-15, 17-19, 21-23, 25, 26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Վահագն Մադոյան