Անցնել բովանդակությանը

Autodesk Civil 3D ծրագրակազմի կիրառումը ճանապարհաշինության ոլորտում

Նպատակ

Դասընթացի նպատակն է զարգացնել ճանապարհաշինության ոլորտի մասնագետների թվային նախագծման կարողությունները՝ Autodesk Civil 3D ծրագրակազմի կիրառմամբ, ներկայացնել ճանապարհաշինական նախագծերի թվային մշակման ժամանակակից մեթոդները, ձևավորել տոպոգրաֆիկ տվյալների մշակման, մակերևույթների, պրոֆիլների, ճանապարհային միջանցքների (Corridor) և հողային աշխատանքների նախագծման ու վերլուծության գործնական հմտություններ, զարգացնել Autodesk Civil 3D ծրագրակազմի արդյունավետ կիրառման կարողությունները ճանապարհաշինական նախագծերի մշակման ընթացքում, նպաստել նախագծման գործընթացի ճշգրտության, արդյունավետության և գործող նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխանության ապահովմանը։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ Autodesk Civil 3D ծրագրակազմի կիրառմամբ ճանապարհաշինական նախագծերի թվային մշակման վերաբերյալ, կկարողանան ներմուծել և կառավարել տոպոգրաֆիկ տվյալներ, կստեղծեն և կխմբագրեն թվային մակերևույթներ, կկարողանան նախագծել ճանապարհի ծրագիծը, երկայնական և լայնական պրոֆիլները, կմոդելավորեն ճանապարհային միջանցքներ (Corridor) և կկատարեն հողային աշխատանքների ծավալների հաշվարկ, կվերլուծեն նախագծային լուծումները և կպատրաստեն ճանապարհաշինական նախագծերի ամբողջական գրաֆիկական ու հաշվարկային նյութերը, կկիրառեն Autodesk Civil 3D ծրագրակազմի ժամանակակից գործիքները մասնագիտական գործունեության ընթացքում՝ ապահովելով նախագծման արդյունավետությունն ու ճշգրտությունը։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 23-26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Արեն Սողոյան