Հիդրավլիկ մոդելավորում HEC-RAS միջավայրում
Նպատակ
Համալիր կերպով ներկայացնել բաց հունով հոսքերի հիդրավլիկ մոդելավորման տեսական հիմունքներն ու գործնական մեթոդները՝ կիրառելով HEC-RAS ծրագիրը որպես արդյունավետ գործիք հոսքերի հաշվարկման և հիդրոտեխնիկական կառույցների նախագծման գործընթացում։ Դասընթացը նպատակ ունի զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ հնարավորություն տալով կառուցել, վերլուծել և գնահատել տարբեր հիդրավլիկ մոդելներ՝ ներառյալ կայուն և անկայուն հոսքերի 1D մոդելավորում։
Վերջնարդյունքներ
Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան խորացված գիտելիքներ հիդրավլիկ մոդելավորման տեսական սկզբունքների և HEC-RAS ծրագրի հիմնական ֆունկցիոնալ հնարավորությունների վերաբերյալ, կտիրապետեն մոդելների կառուցման, հիդրոլոգիական տվյալների մուտքագրման և արդյունքների վերլուծության մեթոդներին, կհմտանան ջրային հոսքերի մոդելավորման և վիզուալիզացիայի գործընթացում՝ կիրառելով HEC-RAS ծրագիրը, կկարողանան կիրառել HEC-RAS ծրագիրը հիդրոտեխնիկական և ջրային ռեսուրսների կառավարման նախագծերում՝ որպես միջազգային չափանիշներին համապատասխան գործիք, կկարողանան արդյունավետորեն մոդելավորել և վերլուծել բաց հունով հոսքերի վարքագիծը տարբեր ինժեներական պայմաններում, կապահովեն մոդելավորման արդյունքների ինտեգրումը GIS միջավայրում և դրանց կիրառումը ինժեներական որոշումների ընդունման գործընթացում։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ, 15, 16, 19, 20 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Ստեփան Խաչատրյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը