Անցնել բովանդակությանը

Պոմպեր, պոմպակայաններ. նախագծման հիմունքներ, շահագործում, պահպանում

Նպատակ

Մասնակիցներին ներկայացնել պոմպերի և պոմպային կայանների աշխատանքի տեսական ու գործնական հիմքերը՝ պոմպերի դասակարգումից և հիմնական հավասարումներից մինչև դրանց աշխատանքը բարդ հիդրավլիկական ցանցերում, վթարների պատճառների վերլուծությունն ու կանխման միջոցները։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ պոմպերի, պոմպային կայանների և հիդրավլիկական համակարգերի նախագծման, հաշվարկման և շահագործման վերաբերյալ, կկարողանան ընտրել և գնահատել տարբեր տեսակի պոմպերի կիրառելիությունը, կվերլուծեն պոմպերի աշխատանքային բնութագրերը և կորոշեն դրանց օպտիմալ աշխատանքային ռեժիմները, կկիրառեն արտադրողականության կարգավորման և հիդրավլիկական հարվածից պաշտպանության մեթոդները, կկիրառեն ստացված գիտելիքները ջրամատակարարման, ոռոգման և այլ ինժեներական համակարգերի նախագծման, շահագործման և տեխնիկական սպասարկման գործընթացներում, կապահովեն հիդրավլիկական համակարգերի արդյունավետ, անվտանգ և հուսալի աշխատանքը։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 5-7, 9-11, 13-15, 17-19, 21-23, 25, 26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Ալբերտ Մարգարյան