Անցնել բովանդակությանը

Երկաթբետոնե կոնստրուկցիաների հիմունքներ

Նպատակ

Մասնակիցներին տրամադրել երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման և հաշվարկման տեսական հիմունքների, կիրառվող նյութերի, կոնստրուկտիվ համակարգերի և ՀՀՇՆ 52-01-2021 «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի վերաբերյալ արդիական գիտելիքներ՝ զարգացնելով դրանց գործնական կիրառման մասնագիտական հմտությունները։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան գնահատել երկաթբետոնե կոնստրուկցիաների նյութերի և տարրերի առանձնահատկությունները, կիրառել ՀՀՇՆ 52-01-2021-ի պահանջները,  ընտրել համապատասխան կոնստրուկտիվ համակարգեր, իրականացնել երկաթբետոնե տարրերի հիմնական հաշվարկները, կիրառել ստացված գիտելիքները նախագծման, շինարարության, տեխնիկական հսկողության և փորձագիտական գործունեության ընթացքում, ապահովել երկաթբետոնե կոնստրուկցիաների հուսալիությունն ու նորմատիվ համապատասխանությունը։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 5-7, 9-11, 13-15, 17-19, 21-23, 25, 26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Լուսինե Կարապետյան