Անցնել բովանդակությանը

Պատվարների կայունության գնահատումը SLOPE/W ծրագրի կիրառմամբ

Նպատակ

Դասընթացի նպատակն է ներկայացնել պատվարների կայունության տեսական հիմունքներն ու գնահատման ժամանակակից մեթոդները, GeoStudio փաթեթի SLOPE/W ծրագրի կիրառման հնարավորությունները՝ որպես ինժեներաերկրաբանական մոդելավորման և կայունության գնահատման արդյունավետ գործիք, զարգացնել մասնակիցների գիտելիքները կայունության գործակցի հաշվարկի, ինչպես նաև ջրի ճնշման, արտաքին բեռների և գրունտների հատկությունների ազդեցության վերլուծության ոլորտում, ձևավորել գործնական հմտություններ գրունտային պատվարների կայունության վերլուծության և գնահատման ուղղությամբ տարբեր ինժեներական պայմաններում, նպաստել ստացված գիտելիքների և վերլուծության արդյունքների արդյունավետ կիրառմանը հիդրոտեխնիկական, քաղաքաշինական և ենթակառուցվածքային նախագծերում։

Վերջնարդյունքներ

Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան խորացված գիտելիքներ պատվարների կայունության տեսական հիմունքների վերաբերյալ, կտիրապետեն գրունտների հատկությունների մոդելավորման և SLOPE/W ծրագրի կիրառման սկզբունքներին՝ որպես GeoStudio փաթեթի հիմնական գործիքներից մեկի, կհմտանան տարբեր ինժեներաերկրաբանական պայմաններում կայունության գործակցի հաշվարկի մեթոդների կիրառման մեջ, կկարողանան իրականացնել ջրի ճնշման և բեռների ազդեցության վերլուծություն, կզարգացնեն կայունության վրա ազդող գործոնների զգայունության մոդելավորման հմտություններ, կկարողանան արդյունավետորեն վերլուծել և գնահատել գրունտային պատվարների կայունությունը, կընտրեն հաշվարկի համապատասխան մեթոդներ և կինտեգրեն ստացված արդյունքները հիդրոտեխնիկական, քաղաքաշինական և ենթակառուցվածքային նախագծերում։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 15-18 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Անի Գևորգյան