Քաղաքաշինական գործունեություն իրականացնողների դերը շինարարության ավարտական փուլում
Նպատակ
Զարգացնել քաղաքաշինական գործունեություն իրականացնող մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները ավարտված շինարարական օբյեկտների շահագործման ընդունման, փաստաթղթերի կազմման, ձևակերպման ոլորտում՝ համաձայն ՀՀ գործող նորմատիվատեխնիկական պահանջներին:
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ շինարարական աշխատանքների ավարտական փուլի կազմակերպման, որակի վերահսկման և ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունման գործընթացի վերաբերյալ, գնահատել կատարված աշխատանքների համապատասխանությունը նախագծային և նորմատիվատեխնիկական պահանջներին, բացահայտել և գնահատել շինարարական աշխատանքների ընթացքում առկա շեղումները, տարբերակել թաքնված աշխատանքները և ապահովել դրանց պատշաճ փաստաթղթավորումը, կազմել և վարել շահագործման հանձնման գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, կազմակերպել ընդունող հանձնաժողովի աշխատանքը և նախապատրաստել շահագործման հանձնման ամբողջական փաստաթղթային փաթեթը, կիրառել ՀՀ գործող նորմատիվատեխնիկական պահանջներն ու միջազգային համապատասխան ստանդարտները մասնագիտական գործունեության ընթացքում։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ, 05, 06, 13, 14, 21, 22 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Մարտին Դալլաքյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը